Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, որն այժմ խաղում է Սերբիայի Պրեմիեր լիգայում՝ «Ցրվենա Զվեզդա» Բելգրադի կազմում, խոսել է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հասցեին ռասիզմի մեղադրանքների դեմ:
«Ես Էդուարդին վաղուց եմ ճանաչում: Նա բարեկիրթ և համեստ տղա է, ով երբեք թույլ չի տա, որ որևէ մեկին վիրավորեն ռասայական հիմքով», – խոսքերը փոխանցում էր Metaratings.ru-ն։
Սպերցյանը կոնֆլիկտ է ունեցել Գրոզնիի «Ախմատի» պաշտպան Ուսմանե Նդոնգի հետ: Էդուարդը այս մրցաշրջանում Ռուսաստանի Պրեմիեր լիգայում մասնակցել է 11 խաղի, խփել չորս գոլ և կատարել տասը գոլային փոխանցում: