Մարկ-Անդրե տեր Շտեգենը կարող է տեղափոխվել Անգլիա

Teamtalk-ի փոխանցմամբ՝ գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը, որը պատկանում է «Բարսելոնային», կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգա։

Հաղորդման համաձայն՝ 33-ամյա դարպասապահի ծառայություններով հետաքրքրված են երեք ակումբներ՝ «Տոտենհեմ Հոտսպուրը», «Նյուքասլը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։

Այս երեք ակումբներն էլ քննարկում են Տեր Շտեգենի վարձակալության պայմանագիրը մինչև մրցաշրջանի ավարտը, որին կհաջորդի նրա տրանսֆերի հետ կապված հետվճարը։

Մարկ-Անդրեը «Բլաուգրանայում» է 2014 թվականի ամռանից։ Transfermarkt-ի տվյալներով՝ նրա շուկայական արժեքը գնահատվում է ութ միլիոն եվրո։