Գարի Նևիլ. «Դուք տեղ չունեք «Մանչեսթեր Յունայթեդում»»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը մեկնաբանել է մարզիչ Ռուբեն Ամորիմի վերջին հայտարարությունը իր խաղացողների քննադատության վերաբերյալ:

Պորտուգալացի մարզիչը խոստովանել է, որ լրատվամիջոցների աղմուկը բացասաբար է անդրադառնում «Կարմիր սատանաների» խաղացողների վրա:

«Եկեք պարզապես ասենք, որ դուք տեղ չունեք «Մանչեսթեր Յունայթեդում», եթե ձեզ վրա ազդում են մեկնաբանների ասածները: Ամեն ինչ պարզ է: Մի՞թե մարդիկ չեն հիշում, թե ինչպես էր Ալան Հանսենը քննադատում մեզ՝ ասելով, որ «Մանչեսթեր Յունայթեդը» չէր կարող ոչինչ հաղթել թիմում երեխաներ ունենալով: Նա այդ ժամանակ ամենահաջողակ կենտրոնական պաշտպանն էր: Մի՞թե մարդիկ իսկապես կարծում են, որ մեր ժամանակ քննադատություն չկար», – ասել է Sky TV-ի մեկնաբանը, որը խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդում» սըր Ալեքս Ֆերգյուսոնի ղեկավարությամբ: