🎥 Վահան Բիչախչյանը գոլի հեղինակ է դարձել «Լեգիայի» կազմում

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը աչքի է ընկել Լեհաստանի առաջնության 11-րդ տուրի «Գոռնիկի» դեմ խաղում։

«Լեգիան» մրցաշարի առաջատարին պարտվել է 1:3 հաշվով, իսկ թիմի միակ գնդակը հանդիպման ավելացված ժամանակում խփել է հենց Բիչախչյանը։

Նշենք, որ ֆուտբոլիստը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական փուլի Հունգարիայի և Իռլանդիայի հավաքականների դեմ հանդիպումների համար։

Górnik Zabrze 3-[1] Legia Warszawa – Vahan Bichakhchyan 90′ (Ekstraklasa)
byu/4gjdtokurwa insoccer