«Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է «Բրենտֆորդի» նկատմամբ տարած արտագնա հաղթանակը։ «Քաղաքայիններին» ընդամենը մեկ գոլ էր պետք՝ հարձակվող Էրլինգ Հոլանդի խփած երեք միավորը վաստակելու համար։
«Գիտեմ, որ կարող ենք ավելի լավ խաղալ, բայց թիմը հիանալի առաջին խաղակես խաղաց։ Սա վերջին ամիսների լավագույն խաղակեսերից մեկն էր։ Պրեմիեր լիգայում խնդիրն այն է, որ եթե դու չես խփում երկրորդ կամ երրորդ գոլը, մրցակիցը կարող է ավելի շատ ճնշել։ Նրանք երկրորդ խաղակեսում մեծացրին ճնշումը։ Նրանք արագ վազում են և օգտագործում են նետումներ, ուստի դժվար էր։ Մենք ճիշտ ուղու վրա ենք։ Մեր խաղը գնալով ավելի լավն է դառնում», – BBC Match of the Day-ին ասել է Գվարդիոլան։
«Մանչեսթեր Սիթին» հաջորդ խաղում կհյուրընկալի «Էվերթոնին»։ Խաղը կկայանա շաբաթ օրը՝ հոկտեմբերի 18-ին։