«Բարսելոնայի» պաշտպան Ալեխանդրո Բալդեն խոսել է «Սևիլիայից» կրած 4-1 հաշվով պարտության մասին։
«Սա, հավանաբար, մեր մրցաշրջանի ամենավատ խաղն էր։ Դժվար էր ժամանակի և եղանակի պատճառով, բայց դա արդարացում չէ։ Մենք վատ խաղ խաղացինք, և կան շատ բաներ, որոնք պետք է բարելավենք։ Երկրորդ խաղակեսում մենք շատ հնարավորություններ ունեցանք։ Կարող էինք գոլ խփել և հավասարեցնել հաշիվը։
Մենք պետք է դրանից դասեր քաղենք։ Իմ կարծիքով, Արաուժոն խախտում չի կատարել. 11 մետրանոց չի եղել։ Բայց դա արդարացում չէ։ Մենք պետք է առաջադիմենք և զարգանանք», – ասաց Բալդեն խաղից հետո տված հարցազրույցում։
«Բարսելոնան» Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում երկրորդն է՝ մեկ միավորով զիջելով «Ռեալ Մադրիդին»։