Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում նվազագույն հաշվով՝ 1-0, հաղթեց «Բրենտֆորդին»։
Հաղթական գոլը 9-րդ րոպեին խփեց թիմի նորվեգացի հարձակվող Էռլինգ Հոլանդը։
Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը այս հաղթանակից հետո ունի 13 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը, մինչդեռ «Բրենթֆորդը» 7 միավորով գտնվում է 16-րդ տեղում։