Մյունխենի «Բավարիայի» լեգենդար դարպասապահ Մանուել Նոյերը Բունդեսլիգայում հաղթանակների թվով հավասարվել է թիմի ռեկորդակիր Թոմաս Մյուլլերին, գրում է Transfermarkt-ը։
37-ամյա դարպասապահը Գերմանիայի առաջնությունում անցկացրած 529 խաղում գրանցել է 362 հաղթանակ, ինչով կրկնել է Մյուլլերի ցուցանիշը։ Վերջինս նույն թվին հասել է 503 հանդիպման ընթացքում։
Ահա «Բավարիայի» պատմության ամենահաջողակ ֆուտբոլիստների տասնյակը Բունդեսլիգայում հաղթանակների քանակով.
1-2. Թոմաս Մյուլլեր – 362 հաղթանակ (503 խաղում)
1-2. Մանուել Նոյեր – 362 (529)
3. Օլիվեր Կան – 310 (557)
4. Մանֆրեդ Կալց – 291 (581)
5. Ռոբերտ Լևանդովսկի – 274 (384)
6. Մաթս Հումելս – 268 (442)
7. Ֆիլիպ Լամ – 250 (385)
8-9. Լոթար Մաթեուս – 249 (464)
8-9. Զեպ Մայեր – 249 (473)
10. Կլաուդիո Պիսարո – 248 (490)