Իսպանիայի Լա լիգայի 8-րդ տուրում «Բարսելոնան» անսպասելիորեն ծանր պարտություն կրեց՝ արտագնա խաղում 1-4 հաշվով զիջելով «Սևիլիային»։
Անդալուզյան թիմը հաշիվը բացեց 13-րդ րոպեին․ գոլի հեղինակ դարձավ չիլիացի հարձակվող և «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսիս Սանչեսը։
Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը միայն առաջին խաղակեսի ավարտին․ Լա լիգայում իր առաջին գոլը խփեց Մարկուս Ռեշֆորդը։
76-րդ րոպեին կատալոնացիները կարող էին հավասարեցնել հաշիվը, սակայն Ռոբերտ Լևանդովսկու՝ 11 մետրանոցից հարվածած գնդակը շեղ ընթացավ դարպասից։
Այս պարտությունը դարձավ «Բարսելոնայի» առաջինը ընթացիկ մրցաշրջանում․ թիմը 19 միավորով նահանջեց երկրորդ հորիզոնական, մինչդեռ մրցաշարային աղյուսակը 21 միավորով գլխավորում է Մադրիդի «Ռեալը»։