Էդուարդ Սպերցյանը կարող է որակազրկվել տասը խաղով

Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին կարող է սպառնալ մինչև 10 խաղի որակազրկում։ Ինչպես գրում է Sport24-ը, Ռուսաստանի ֆուտբոլային միության կանոնակարգի համաձայն՝

խաղացողի կամ ակումբի ներկայացուցիչի կողմից ատելություն կամ թշնամանք հրահրող գործողությունները, ինչպես նաև անհատի կամ խմբի արժանապատվությունը նվաստացնելու դեպքերը՝ սեռի, ռասայի, ազգության, լեզվի, ծագման, կրոնի կամ սոցիալական պատկանելության հիմքով, եթե դրանք կատարվել են հրապարակայնորեն (այդ թվում՝ ԶԼՄ-ների կամ համացանցի միջոցով), կարող են հանգեցնել մինչև 10 խաղ որակազրկման և տուգանքի։

Հենց այս կետի հիման վրա էլ Սպերցյանին սպառնում է պատժաչափ, եթե նրա գործողությունները գնահատվեն կանոնակարգի խախտում։