«Լիվերպուլի» նախկին խաղացող Դանիել Սթարիջը նշել է, որ թիմը լրջորեն կարոտում է Լուիս Դիասին, ով միացել է «Բավարիային»: Սթարիջը ընդգծել է, որ Դիասը «Լիվերպուլի» պրեսինգի հիմնական խաղացողներից էր և իր անձնուրաց խաղաոճով նպաստում էր պաշտպանությանը:
Նախկին խաղացողի խոսքով՝ հենց նրա համառությունն ու թիմի համար ամեն ինչ տալու պատրաստակամությունն էր, որը ստեղծեց այն հավասարակշռությունը, որը ներկայումս բացակայում է «մերսիսայդցիների» մոտ: Նա ասել է, որ թիմը հիմա պետք է պարզի, թե ով կարող է ստանձնել այս դերը հարձակման մեջ:
«Լուիս Դիասը մեծ կորուստ է: Երբ նա թիմի հետ էր, նա էր, ով կազմակերպում էր պրեսինգը հարձակման եռյակում: Նա զոհաբերեց իրեն պաշտպանության համար», – ասել է Դանիելը Sky Sports-ին:
Կոլումբիացին լքել է «Լիվերպուլը» անցյալ ամռանը և պայմանագիր է կնքել «Բավարիայի» հետ: Մյունխենյան ակումբի կազմում Բունդեսլիգայի վեց խաղերում նա խփել է հինգ գոլ և կատարել չորս գոլային փոխանցում: