«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրտցը գրավել է «Ռեալ Մադրիդի» ուշադրությունը, ըստ Defensa Central-ի։
«Լոս Բլանկոսի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն անձամբ խնդրել է ակումբի սպորտային բաժնին հետևել Վիրտցի իրավիճակին, քանի որ դժգոհ է «Լիվերպուլում» նրա դիրքից։
Աղբյուրի համաձայն՝ «Ռեալ Մադրիդը» հույս ունի հաջորդ ամռանը ձեռք բերել 22-ամյա գերմանացուն շահավետ գնով։
«Լիվերպուլը» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Վիրտցի համար «Բայերին» վճարել է 125 միլիոն եվրո։ Նա «մերսիսայդցիների» կազմում մասնակցել է տասը խաղի բոլոր մրցաշարերում՝ կատարելով մեկ գոլային փոխանցում։
Նշենք, որ կիսապաշտպանը այս մրցաշրջանում անցկացրել է ընդամենը մեկ լիարժեք խաղ։