Կիլիան Մբապպեն անձնական ռեկորդ է գրանցել

«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կիլիան Մբապպեն դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ Լա Լիգայի 8-րդ տուրի «Վիլյառեալի» դեմ խաղում (3-1)։

Մբապպեն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում (բացառությամբ Աշխարհի ակումբային առաջնության) 10 խաղում խփել է 14 գոլ։

Սա Մբապպեի լավագույն մեկնարկն է մրցաշրջանում առաջին 10 խաղերում գոլ խփելու առումով։ Ֆրանսիացին իր նախորդ անձնական ռեկորդը սահմանել է 2018/19 մրցաշրջանում, երբ ՊՍԺ-ի կազմում 10 խաղում խփել էր 12 գոլ։

Ֆրանսիացին իր դեբյուտային մրցաշրջանը «Ռեալ Մադրիդի» կազմում ավարտել է նախորդ մրցաշրջանում՝ 59 խաղում խփելով 44 գոլ։