«Ռեալ Մադրիդը» կորուստներ ունի «Վիլյառեալի» հետ խաղից հետո

«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կիլիան Մբապպեն և կիսապաշտպան Ֆրանկո Մաստանիունոն վնասվածքներ են ստացել Լա Լիգայի 8-րդ տուրում «Վիլյառեալի» դեմ խաղում (2-1), հայտնում է ESPN-ը։

Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա ֆրանսիացին կոճի վնասվածք է ստացել, իսկ 18-ամյա արգենտինացին՝ ազդրի վնասվածք։

Մբապպեի գլխավորությամբ Ֆրանսիայի ազգային հավաքականը հոկտեմբերի 10-ին կմրցի Ադրբեջանի դեմ 2026 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլում։