«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը մեկնաբանել է Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրում «Սանդերլենդի» նկատմամբ տնային հաղթանակը (2-0)։
«Մենք գիտենք, թե ինչ է պատահում, երբ մեկ խաղում հաղթում ենք։ Հիասթափեցնող է, որ տանը և դրսում տարբեր թիմեր ենք տեսնում։
Դուք այսօր տեսաք, որ երկրորդ խաղակեսում մենք այդքան էլ լավ չխաղացինք, բայց մենք կենտրոնացած էինք և պայքարեցինք գնդակի համար։ Այս փոքրիկ բաները կօգնեն մեզ հաղթել խաղերում», – մամուլի ասուլիսում ասել է պորտուգալացի մարզիչը։
«Մանչեսթեր Յունայթեդը» ունի վաստակած 10 միավոր և զբաղեցնում է Պրեմիեր Լիգայում իններորդ տեղը։