Վիրջիլ վան Դեյկ․ «Այս մրցաշրջանը մեզ համար դժվար է լինելու»

«Լիվերպուլի» ավագ Վիրջիլ վան Դեյկը խոսել է Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրում «Չելսիից» կրած պարտության մասին (1-2)։

«Ես բազմիցս ասել եմ, որ այս մրցաշրջանը մեզ համար դժվար է լինելու։ Կարևորը միայն խաղի ընթացքում տեղի ունեցողը չէ, այլև խաղադաշտից դուրս տեղի ունեցողը», – ասել է վան Դեյկը ViaPlay-ին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» կրեց իր երրորդ անընդմեջ պարտությունը բոլոր մրցաշարերում։ Նախկինում «մերսիսայդցիները» Չեմպիոնների Լիգայում պարտվել էին «Գալաթասարային» (0-1) և Պրեմիեր Լիգայում՝ «Քրիսթալ Փելասին» (1-2)։