Անխել Դի Մարիա. «Նա տեխնիկապես շատ ավելի զարգացած է, քան ես»

Արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան խոսել է իր հայրենակից Ֆրանկո Մաստանիունոյի մասին, ով ամռանից հանդես է գալիս «Ռեալ Մադրիդում»։

«Կարծում եմ՝ նա տեխնիկապես շատ ավելի զարգացած է, քան ես։ Նա յուրահատուկ անհատականություն ունի։ Ես ուրախ եմ, որ «Ռեալ Մադրիդը» կրկին ունի արգենտինացի, որը լավ է ներկայացնում մեր երկիրը», – DSports-ին ասել է Դի Մարիան։

Ֆրանկո Մաստանտուոնոն «Ռեալ Մադրիդի» կազմում անցկացրել է ութ հանդիպում՝ խփելով մեկ գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։ Անխել Դի Մարիան ներկայումս հանդես է գալիս «Ռոսարիոյի» կազմում։ Արգենտինացին «Ռեալ Մադրիդի» կազմում խաղացել է 2010-ից 2014 թվականներին։ Այդ ընթացքում Դի Մարիան անցկացրել է 190 հանդիպում՝ խփելով 36 գոլ և կատարելով 85 գոլային փոխանցում։