Պեպ Գվարդիոլա․ «Մենք կատարելագործվում ենք»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրի շրջանակներում «Բրենտֆորդի» դեմ արտագնա խաղից առաջ կիսվել է թիմի մարզավիճակի վերաբերյալ իր տպավորություններով։

«Ամենից շատ հաճելի է, թե ինչպես ենք մենք կատարելագործվում։ Ես սիրում եմ տեսնել առաջընթացը։ Եվ ավելի շատ՝ այն զգացողությունը, որ մենք կարող ենք ավելի կատարելագործվել։ Դա ոգեշնչող է որպես մարզիչ։ Մենք կրկին խաղում ենք ճիշտ ինտենսիվությամբ և տեմպով։ Մենք դարձել ենք ավելի վստահ և հաստատուն։ Բայց մենք դեռ չենք սպառել մեր ներուժը, և դա հիանալի է», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերել BBC-ն։

«Մանչեսթեր Սիթին» բոլոր մրցաշարերում վերջին վեց խաղերից հաղթել է չորսում և ոչ-ոքի խաղացել երկուսում։