«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոտը կարծում է, որ իր թիմը գերիշխեց Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրի «Չելսիի» դեմ խաղի երկրորդ խաղակեսում։
Խաղն ավարտվեց 2-1 հաշվով՝ լոնդոնցիների օգտին։ «Չելսիի» հարձակվող Էստևաոն խփեց հաղթական գոլը 90+6-րդ րոպեին։
«Մենք երկրորդ խաղակեսը շատ լավ սկսեցինք, և զարմանալի չէր, որ հավասարեցրինք հաշիվը։ Վերջին 15 րոպեները լարված էին, երկու կողմերն էլ հնարավորություններ ունեին։ Եվ վերջում մենք վերջին րոպեին բաց թողեցինք գոլը։ Մենք գերիշխող թիմ էինք, բայց երկու թիմերն էլ կարող էին գոլ խփել վերջին 15 րոպեների ընթացքում։ Մանրամասները հիմա մեր օգտին չեն աշխատում, և մենք պետք է ավելի շատ աշխատենք, որպեսզի չճնշվենք մանրուքներից», – BBC-ին ասել է Սլոտը։
«Լիվերպուլը» կրեց իր երրորդ անընդմեջ պարտությունը բոլոր մրցաշարերում, նախկինում Չեմպիոնների Լիգայում պարտվելով «Գալաթասարային» (0-1) և Պրեմիեր Լիգայում «Քրիստալ Փելասին» (1-2)։