«Բավարիան» դարձավ Եվրոպայի թոփ 5 լիգաների առաջին թիմը այս ցուցանիշով

Բունդեսլիգայի 6-րդ տուրի խաղում «Բավարիան» 3-0 հաշվով հաղթեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»։

Մյունխենյան ակումբը տարավ իր 10-րդ անընդմեջ հաղթանակը մրցաշրջանի մեկնարկից ի վեր բոլոր մրցաշարերում։

Ըստ Opta-ի՝ սա «Բավարիայի» նոր ակումբային ռեկորդ է 1965 թվականին Գերմանիայի բարձրագույն դիվիզիոն բարձրանալուց ի վեր։

«Բավարիան» նաև դարձավ Եվրոպայի լավագույն հինգ լիգաների առաջին թիմը, որը մրցաշրջանը սկսեց 10 անընդմեջ հաղթանակով։