Կոդի Գակպոն ամփոփել է «Չելսիից» կրած պարտությունը

«Լիվերպուլի» հարձակվող Կոդի Գակպոն ամփոփել է «Չելսիից» կրած պարտությունը (1-2)։

«Դժվար է ընդունել սա։ Մենք խաղացինք իսկապես ուժեղ թիմի դեմ։ Նրանք հիանալի գոլ խփեցին առաջին խաղակեսում, բայց կարծում եմ՝ խաղը հավասար էր։

Երկրորդ խաղակեսում մենք պայքարեցինք հաշիվը հավասարեցնելու համար և մի փոքր ավելի լավն էինք, քան մեր մրցակիցը, բայց նրանք վտանգավոր էին հակագրոհների ժամանակ։ Վերջին րոպեներին գոլ բաց թողնելը իսկական ամոթ է», – Գակպոյի խոսքերն է մեջբերում BBC-ն։

«Լիվերպուլը» Պրեմիեր լիգայի հաջորդ խաղում կընդունի «Մանչեսթեր Յունայթեդին»։