«Ռոման» հստակ դիրքորոշում ունի Պաուլո Դիբալայի վերաբերյալ

«Ռոման» հույս ունի երկարաձգել թիմի հարձակվող Պաուլո Դիբալայի պայմանագիրը։ Արգենտինացի աստղի ներկայիս պայմանագիրը լրանում է հաջորդ ամռանը։

Լրագրող Նիկոլո Շիրայի խոսքով՝ ակումբը բանակցություններ է սկսել 31-ամյա ֆուտբոլիստի հետ նոր պայմանագրի շուրջ։ «Գայլերի» ղեկավարությունը պլանավորում է հարձակվողի պայմանագիրը երկարաձգել մինչև 2028 թվականի կեսերը։

Պաուլո Դիբալան այս մրցաշրջանում մասնակցել է «Ռոմայի» երեք խաղի, որոնցից վերջին մի քանիսը բաց է թողել ազդրի վնասվածքի պատճառով։