«Բարսելոնայի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը նպատակ է դրել այս մրցաշրջանում կատարել 30-40 գոլային փոխանցում, հայտնում է Daily Mail-ը՝ հղում անելով Mundo Deportivo-ին։
Աղբյուրի համաձայն՝ Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը վստահ է, որ կարող է հասնել դրան, չնայած վերջին երեք մրցաշրջանների ընթացքում բոլոր մրցաշարերում կատարել է 27 գոլային փոխանցում։
Մինչ օրս «Բարսելոնայի» 27-ամյա հարձակվողը կատարել է հինգ գոլային փոխանցում Լա Լիգայի և Չեմպիոնների Լիգայի 9 խաղերում։ Անգլիացին նաև խփել է երկու գոլ այդ խաղերում։