Ինչպես հայտնում է Bild-ը՝ «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը մտածում է կարիերան շարունակելու մասին ակումբի հետ իր ներկայիս պայմանագրի ժամկետը լրանալուց հետո։ 39-ամյա դարպասապահի ներկայիս պայմանագիրը «Բավարիայի» հետ լրանում է հաջորդ ամռանը։
Աղբյուրի համաձայն՝ Նոյերը կարող է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ և շարունակել խաղալ բարձրագույն մակարդակում։
Նոյերը «Բավարիայում» հանդես է գալիս 2011 թվականից։ Այդ մրցաշրջանում գերմանացին բոլոր մրցաշարերում անցկացրել է ութ հանդիպում՝ երեքում անառիկ պահելով դարպասը։
Հինգ խաղից հետո «Բավարիան» 15 միավորով գլխավորում է Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։