«Բարսելոնայի» պաշտպան Էրիկ Գարսիան հայտնվել է «Պարի Սեն Ժերմենի» ուշադրության կենտրոնում։ 24-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը լրանում է ընթացիկ մրցաշրջանի վերջում, ինչը հետաքրքրություն է առաջացրել այլ ակումբների շրջանում։
Sport-ի տվյալներով՝ ՊՍԺ-ն կփորձի գրավել Գարսիային, եթե նա չերկարաձգի պայմանագիրը կատալոնական գրանդի հետ առաջիկա երկու ամսվա ընթացքում։ Սակայն ֆուտբոլիստն չի պլանավորում փոխել ակումբային գրանցումը։
Transfermarkt-ը Էրիկ Գարսիային գնահատում է 25 միլիոն եվրո։ Իսպանացին այս մրցաշրջանում մասնակցել է «Բլաուգրանայի» կազմում 9 հանդիպման, որոնցում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։