Չավին հրաժարվել է գլխավորել սաուդյան թիմը

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը չի լինի Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթթիհադի» նոր գլխավոր մարզիչը, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ ակումբը իսկապես բանակցություններ է վարել Չավիի հետ, բայց, ի վերջո, համաձայնվել է Սերխիո Կոնսեյսաուի հետ։ Ըստ տեղեկությունների՝ Չավին ցանկանում է հնարավորինս շուտ վերադառնալ աշխատանքի, քանի որ Պրեմիեր Լիգան նրա առաջնահերթությունն է։

Նախկինում լրատվամիջոցները բազմիցս հաղորդել են, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է 45-ամյա Չավիով։