Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ «Բարսելոնայի» 18-ամյա կիսապաշտպան Մարկ Բերնալը լքել է Իսպանիայի մինչև 21 տարեկանների հավաքականը։
Նշվում է, որ Բերնալը անհարմարություններ է ունեցել, ինչի պատճառով էլ որոշվել է նրան դուրս բերել հոկտեմբերին կայանալիք հանդիպումների հայտացուցակից։
Ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել սեպտեմբերի կեսերին՝ խաչաձև կապանների վնասվածքից մեկ տարի տևած ապաքինումից հետո։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է երեք խաղի բոլոր մրցաշարերում և կատարել մեկ գոլային փոխանցում։
Սեպտեմբերի 29-ին «Բարսելոնան» հայտարարեց Բերնալի հետ պայմանագրի երկարաձգման մասին մինչև 2029 թվականի կեսերը։