Ռուբեն Ամորիմը կարող է հեռացվել «Մանչեսթեր Յունայթեդից»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը շուտով կարող է լքել իր պաշտոնը։

Այս մասին հայտնել է The Telegraph-ի լրագրող Ջեյմս Դաքերը։

Աղբյուրի համաձայն՝ պորտուգալացի մասնագետը կարող է հեռացվել, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվի «Սանդերլենդին» Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրում։

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Սանդերլենդի» խաղը կկայանա այսօր, մեկնարկը՝ Երևանի ժամանակով ժամը 18։00-ին։