Լուիս դե լա Ֆուենտեն՝ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի հետ իր կոնֆլիկտի մասին

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն կրկին խոսել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի հետ իր կոնֆլիկտի մասին։

Կոնֆլիկտը բռնկվել է անցյալ ամիս, երբ Ֆլիկը քննադատել է Իսպանիայի հավաքականին «Բարսելոնայի» 18-ամյա հարձակվող Լամին Յամալի ստացած վնասվածքի համար, որը նա ստացել էր միջազգային խաղերում։

«Ես զարմացա Ֆլիկի այս հայտարարություններից, քանի որ նա նաև Գերմանիայի հավաքականի մարզիչն էր, և ես կարծում էի, որ նա ուներ այդ կարեկցանքը։ Ես սա ասում եմ, քանի որ նա գիտի, թե ինչպես ենք մենք վերաբերվում խաղացողներին։ Եվ ես զարմացա ազգային հավաքականի նախկին մարզչի այս կարծիքից։

Մենք պայքարում ենք Աշխարհի առաջնության որակավորման համար, դա է իրականում կարևորը։ Մնացածը էական չէ», – դե լա Ֆուենտեի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Վերջերս հայտարարվեց, որ Յամալը կրկին աճուկի հետ կապված խնդիրներ ունի և բաց կթողնի Իսպանիայի հավաքականի հոկտեմբեր ամսվա խաղերը 2026 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլում։