«Յուվենտուսը» արգելել է թիմի երեք երկրպագուի այցելել մարզադաշտ

«Յուվենտուսը» արգելել է թիմի երեք երկրպագուի այցելել մարզադաշտ՝ ռասիստական ​​​​վանկարկումների պատճառով, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 24-ին, Ա Սերիայի առաջին տուրի «Պարմայի» դեմ խաղից հետո (2-0)։ «Յուվենտուսի» ամերիկացի կիսապաշտպան Վետսոն Մաքքենին ենթարկվել է վիրավորական վանկարկումների խաղադաշտում մարզման ժամանակ։ Երեք երկրպագուները նույնականացվել են տեսախցիկների միջոցով։

Ակումբը նախկինում նմանատիպ պատժամիջոցներ էր կիրառել երկրպագուների նկատմամբ 2023 թվականի դեկտեմբերին «Ռոմայի» և 2024 թվականի նոյեմբերին «Տորինոյի» դեմ խաղերից հետո։

Հինգ տուրից հետո «Յուվենտուսը» Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում չորրորդն է՝ 11 միավորով։