ՀՖՖ-ի ներկայացուցիչները նշանակումներ են ստացել Կանանց Չեմպիոնների Լիգայում

Հայկական ֆուտբոլը նոր հաջողություններ է գրանցում եվրոպական ասպարեզում․ ՀՖՖ-ի ներկայացուցիչներ Քնարիկ Գրիգորյանն ու Նելլի Ստեփանյանը նշանակվել են Կանանց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հանդիպումների տեսուչներ։

Քնարիկ Գրիգորյանը կաշխատի առաջին տուրում՝ վերահսկելով Նիդերլանդների «Տվենտե» – Անգլիայի «Չելսի» հանդիպումը։

Իսկ Նելլի Ստեփանյանը կնշանակվի երկրորդ տուրի Իսպանիայի «Աթլետիկո Մադրիդ» – Անգլիայի «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման տեսուչ։