Իտալիայի հավաքականի և «Յուվենտուսի» նախկին հարձակվող Ալեսանդրո դել Պիերոն գնահատել է «Միլանի» հնարավորությունները՝ այս մրցաշրջանում պայքարելու Սերիա Ա-ի տիտղոսի համար։
««Ռոսոներիները» հնարավորություն ունեն նվաճելու Սկուդետտոն։ Նրանք այս մրցաշրջանում չեն խաղում որևէ եվրոպական մրցաշարում, ուստի կարող են լավ պատրաստվել Սերիա Ա-ի խաղերին։ Նրանց կազմում են Մոդրիչը, Լեաուն և Ռաբիոն։ Նրանք հիանալի խաղացողներ են։ «Միլանը» լավ կազմակերպված թիմ է։ Նրանք կարող են նվաճել Իտալիայի չեմպիոնի տիտղոսը», – Դել Պիերոյի խոսքերն է մեջբերել Gazzetta dello Sport-ը։
Իտալիայի առաջնության հինգ տուրից հետո «Միլանը» 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Ռոսոներիների» հաջորդ խաղը կլինի «Յուվենտուսի» դեմ։