Խորվաթ նախկին ֆուտբոլիստ Իվան Ռակիտիչը կիսվել է իր կարծիքով «Միլանի» չեմպիոնական շանսերի մասին։
«Ռոսոներիի» 40-ամյա նորեկ Լուկա Մոդրիչը տպավորիչ է եղել այս մրցաշրջանում։ Լայնորեն տարածված է այն կարծիքը, որ աստղային կիսապաշտպանը Մասիմիլիանո Ալեգրիի թիմի՝ այս մրցաշրջանում Սերիա Ա-ի տիտղոսի համար պայքարելու բանալին է։
«Կարո՞ղ է Մոդրիչը իր առաջին մրցաշրջանում նվաճել Սկուդետտոն «Միլանի» հետ։ Այո, հնարավոր է, բայց ամեն ինչ կորոշվի մարտին։ Ես սիրում եմ այն թիմերը, որոնք մրցաշրջանի ընթացքում կատարելագործվում են։ Ամենևին էլ պարտադիր չէ նոյեմբերին կամ փետրվարին լինել ամեանաբարձր մարզավիճակում. ավելի կարևոր է ուժեղ գարուն անցկացնել։ Եթե դա տեղի ունենա, «Միլանը» կարող է չեմպիոն դառնալ Ալեգրիի նման հաջողակ մարզչի հետ», – ասել է Ռակիտիչը La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում։
Հինգ տուրից հետո «Միլանը» 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։