«Բարսելոնան» հետաքրքրված է «Սպորտինգի» և «Բորուսիայի» պաշտպանների ծառայություններով

«Բարսելոնան» հաջորդ ամռանը պլանավորում է ուժեղացնել կենտրոնական պաշտպանությունը։ «Բլաուգրանայի» ղեկավարությունը կարծում է, որ թիմին անհրաժեշտ է ձախլիկ կենտրոնական պաշտպան, և «Բորուսիա Դորտմունդի» պաշտպան Նիկո Շլոտերբեկը նրանց լավագույն ընտրությունն է, ըստ Sport-ի։

Այլընտրանքային տարբերակ է «Սպորտինգի» պաշտպան Գոնսալո Ինասիոն։ Վերջնական որոշումը կախված կլինի ակումբի ֆինանսական վիճակից և Անդրեաս Քրիստենսենի այս մրցաշրջանում ցուցադրած խաղից։

«Transfermarkt»-ի փորձագետները 25-ամյա Շլոտերբեկի արժեքը գնահատում են 40 միլիոն եվրո, իսկ 24-ամյա Ինասիոյին՝ 45 միլիոն եվրո։