Լոնդոնի «Արսենալի» և «Բարսելոնայի» նախկին լեգենդար հարձակվող Թիերի Անրին վստահ է, որ «Ոսկե գնդակի» հաջորդ դափնեկիրը պետք է դառնա Կիլիան Մբապեն։
«Հաջորդը հենց Մբապեն է, ով արժանի է այդ մրցանակին։ Պարզապես նայեք նրա խաղին այս մրցաշրջանում․ նա աներևակայելի մակարդակի վրա է։ Մենք հիմա տեսնում ենք նրա լավագույն տարբերակը», — ասել է Անրին՝ խոսելով CBS Sports-ի հետ։
26-ամյա ֆրանսիացին ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում մասնակցել է 9 հանդիպման, խփել 13 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։
Հիշեցնենք, որ 2025-ին մրցանակը նվաճել էր Մբապեի հայրենակից Ուսման Դեմբելեն (ՊՍԺ), երկրորդ տեղը զբաղեցրել էր «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը, իսկ երրորդը դարձել էր ՊՍԺ-ի կիսապաշտպան Վիտինյան։