«Ռոման» և Պաուլո Դիբալան բանակցում են

«Ռոման» ցանկանում է երկարաձգել հարձակվող Պաուլո Դիբալայի պայմանագիրը։ Արգենտինացի աստղի ներկայիս պայմանագիրը լրանում է հաջորդ ամռանը։ Լրագրող Նիկոլո Շիրայի խոսքով՝ ակումբը բանակցություններ է սկսել 31-ամյա ֆուտբոլիստի հետ նոր պայմանագրի շուրջ։

«Գայլերի» ղեկավարությունը պլանավորում է հարձակվողին պայմանագիր կնքել մինչև 2028 թվականի կեսերը։ Պաուլո Դիբալան այս մրցաշրջանում մասնակցել է «Ռոմայի» երեք խաղի, որոնցից վերջին մի քանիսը բաց է թողել ազդրի վնասվածքի պատճառով։

Տարվա սկզբին լրատվամիջոցներում բավականին շատ ենթադրություններ էին շրջանառվում Դիբալայի Սաուդյան Արաբիա հնարավոր տեղափոխության մասին, սակայն Աշխարհի գավաթակիրը նախընտրեց մնալ Հռոմում։