Ռուբեն Ամորիմը խոստում է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին

«Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ռուբեն Ամորիմը խոստացել է թիմը հասցնել մրցակիցների համար անհասանելի մակարդակի։

Թիմն այժմ զբաղեցնում է Պրեմիեր լիգայի աղյուսակի 14-րդ հորիզոնականը։

«Մենք հասկանում ենք, որ մեզ արդյունքներ են անհրաժեշտ նախագիծը շարունակելու համար։ Մենք կհասնենք անհասանելի մակարդակի ոչ մեկի համար, քանի որ սա շատ մեծ ակումբ է՝ բազմաթիվ հովանավորներով և երկու սեփականատերերով», – պորտուգալացի մարզչի խոսքերն է մեջբերել Sky Sports-ը։