«Բարսելոնան» կվաճառի երեք ֆուտբոլիստների, որպեսզի ձեռք բերի Էրլինգ Հոլանդին

«Բարսելոնայի» ղեկավարները ցանկանում են ուժեղացնել իրենց հարձակումը բարձրակարգ հարձակվողով։

«Բլաուգրանայի» հիմնական նպատակը «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի կենտրոնական հարձակվող Էրլինգ Հոլանդն է։

El Nacional-ի տվյալներով՝ կատալոնացիները կարող են բաժանվել մի քանի խաղացողներից՝ սկանդինավցի ֆուտբոլիստին ձեռք բերելու համար։ «Բարսելոնան» հույս ունի վաճառել պաշտպան Ռոնալդ Արաուխոյին, ինչպես նաև կիսապաշտպաններ Ֆերմին Լոպեսին և Դանի Օլմոյին։

Կատալոնացիները պլանավորում են ստացված գումարն օգտագործել Հոլանդին ձեռք բերելու համար։ Նշենք, որ Հոլանդը աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներից մեկն է՝ 180 միլիոն եվրո գնով։