«Մանչեսթեր Սիթին» երկարաձգել է պայմանագիրը Սավինյոյի հետ

«Մանչեսթեր Սիթին» հայտարարել է թիմի կիսապաշտպան Սավինյոյի հետ պայմանագրի երկարաձգման մասին։

21-ամյա բրազիլացու նոր պայմանագիրը նախատեսված է վեց տարով՝ մինչև 2030/2031 մրցաշրջանի ավարտը։

Սավինյոն «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2024 թվականի ամռանից։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է ինը խաղ՝ խփելով երկու գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։