«Թոթենհեմ» երկարաձգել է պայմանագիրը թիմի պաշտպանի հետ

«Թոթենհեմ» հայտարարել է թիմի կիսապաշտպան Ռոդրիգո Բենտանկուրի պայմանագրի երկարաձգման մասին։

28-ամյա ուրուգվայցու նախորդ պայմանագիրը «Թոթենհեմի» հետ նախատեսված էր մինչև 2026 թվականի հունիսին։ Նոր պայմանագրի ժամկետը չի հրապարակվել, բացի այն, որ այն երկարաժամկետ է։

2022 թվականի հունվարին լոնդոնյան ակումբը «Յուվենտուսից» ձեռք բերեց ֆուտբոլիստին։ Նա «Թոթենհեմի» կազմում անցկացրել է 122 հանդիպում՝ խփելով 9 գոլ։