Հարի Քեյնը՝ իր ֆուտբոլային երազանքի մասին

Անգլիայի հավաքականի և «Բավարիայի» կենտրոնական հարձակվող Հարի Քեյնը խոսել է իր ֆուտբոլային երազանքի մասին։

«Իմ ամենամեծ երազանքը Չեմպիոնների Լիգան և Աշխարհի առաջնությունը հաղթելն է», – հարձակվողի խոսքերն է մեջբերում Sport-Express-ը։

Այս մրցաշրջանում Քեյնը Բունդեսլիգայում անցկացրել է հինգ խաղ։ 32-ամյա հարձակվողը խփել է տասը գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։