Պեպ Գվարդիոլա․ «Նա ինձանից հազար, միլիոն, տրիլիոն անգամ ավելի լավ գիտի, թե ինչ է իրեն պետք»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան արձագանքել է կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենի՝ հոկտեմբեր ամսվա Անգլիայի հավաքականից դուրս մնալուն։

Հոկտեմբերի 9-ին Անգլիայի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Ուելսի հետ, իսկ հոկտեմբերի 14-ին՝ 2026 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլում Լատվիայի դեմ արտագնա խաղում։

«Տուխելը ինձանից հազար, միլիոն, տրիլիոն անգամ ավելի լավ գիտի, թե ինչ է իրեն պետք։ Ես միայն կարող եմ ասել, որ Ֆիլը խաղում է այնպես, ինչպես նախկինում, և նա կվերադառնա», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։