Հայտնի է Լա Լիգայի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի անունը

«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կիլիան Մբապպեն ճանաչվել է Լա Լիգայի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։

Սեպտեմբերին ֆրանսիացին մասնակցել է Լա Լիգայի չորս հանդիպման՝ խփելով հինգ գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։

Ավելի վաղ Չեմպիոնների Լիգայում Մբապպեն հեթ-տրիկ ձևակերպեց «Կայրաթի» դեմ խաղում։