«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը 2-3 շաբաթով կբացակայի աճուկի նոր ցավերի պատճառով, հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։
18-ամյա ֆուտբոլիստը կրկին ցավեր է զգացել Չեմպիոնների Լիգայի 2-րդ տուրում ՊՍԺ-ի հետ 1-2 հաշվով պարտությունից հետո։
Լամին Յամալը բաց կթողնի Լա Լիգայի 8-րդ տուրում «Բարսելոնայի» և «Սևիլիայի» միջև կայանալիք խաղը։
Ֆուտբոլիստը բաց կթողնի նաև Իսպանիայի՝ 2026 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլի՝ Վրաստանի և Բուլղարիայի դեմ խաղերը։