«Ռեալ Մադրիդը» հետաքրքրություն է ցուցաբերում «Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Բրեմերի նկատմամբ։ Բրազիլացին ակումբի գլխավոր սկաուտ Ջունի Կալաֆատի տրանսֆերային ցուցակում է, ըստ Defensa Central-ի։
Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստի գինը կարող է խոչընդոտ հանդիսանալ «Լոս Բլանկոս» հնարավոր տեղափոխության համար։ Իտալական գրանդը Բրեմերին գնահատում է 60 միլիոն եվրո։ Սակայն «Ռեալ Մադրիդը» պատրաստ չէ այդքան գումար վճարել 28-ամյա պաշտպանի համար։
Նշվում է, որ անգլիական ակումբները պատրաստ են վճարել «Յուվենտուսի» պահանջած գինը։
Այս մրցաշրջանում Բրեմերը մասնակցել է հինգ խաղի բոլոր մրցաշարերում՝ կատարելով երկու գոլային փոխանցում։ Նրա ներկայիս պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի ամառը։
Transfermarkt պորտալի տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի արժեքը կազմում է 50 միլիոն եվրո։