Առնե Սլոտ. «Նա վաղը չի խաղա»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոտը խոսել է թիմի դարպասապահ Ալիսոն Բեքերի առողջական վիճակի մասին, որը վնասվածք էր ստացել Չեմպիոնների Լիգայի 2-րդ տուրի «Գալաթասարայի» դեմ խաղում (1-0) կրած պարտության ժամանակ։

«Ալիսոնը վաղը չի խաղա։ Նա նաև չի խաղա ազգային հավաքականի կազմում։ Ինչ վերաբերում է նրա վերադարձին, դա կախված է նրանից, թե որքան արագ կվերականգնվի։ Ես կզարմանամ, եթե Ալիսոնը խաղա հոկտեմբերյան միջազգային ընդմիջումից հետո առաջին խաղում։

Ինձ համար դժվար է ասել, թե որքան ժամանակ նա կբացակայի, բայց նա անպայման կբացակայի առաջիկա խաղերից։ Եվ՛ «Լիվերպուլում», և՛ Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում», – Սլոտի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։