Ռուբեն Ամորիմ․ «Սա բոլորովին այլ իրականություն է»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը կիսվել է Անգլիայի լիգայում մարզչական աշխատանքի վերաբերյալ իր տպավորություններով։

«Սա իսկապես դժվար է։ Բոլորովին այլ իրականություն։ Ես Չեմպիոնների Լիգայում և Եվրոպա Լիգայում խաղացել եմ գուցե 7-8 խաղ անգլիական թիմերի դեմ, բայց այս լիգայում խաղալը բոլորովին այլ է», – պորտուգալացի մարզչի խոսքերն է մեջբերում TNT Sports-ը։

«Մանչեսթեր Յունայթեդը» ներկայումս Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 14-րդ տեղը՝ յոթ միավորով։

Ռուբեն Ամորիմի գլխավորությամբ թիմը Պրեմիեր Լիգայի 33 խաղերում վաստակել է 34 միավոր և դեռևս չի հաղթել երկու անընդմեջ խաղում։