«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը Պրեմիեր լիգայի «Չելսիի» դեմ հանդիպումից առաջ խոսել է թիմի կազմի իրավիճակի մասին։ Մամուլի ասուլիսում նա հաստատել է, որ դարպասապահ Ալիսոն Բեկերը չի մասնակցի առաջիկա խաղին և չի միանա Բրազիլիայի ազգային հավաքականին։
«Ալիսոնը վաղը թիմի կազմում չի լինելու և Բրազիլիայի հավաքական չի մեկնի։ Կզարմանամ, եթե նա պատրաստ լինի միջազգային ընդմիջումից հետո առաջին հանդիպմանը։ Իրավիճակը կարող է զարգանալ թե՛ ավելի արագ, թե՛ ավելի դանդաղ, դժվար է կանխատեսել։ Ես բժիշկ չեմ, ուստի չեմ կարող ասել՝ նույն վնասվածքն է, թե ոչ», – նշել է Սլոտը։
Նրա խոսքով՝ այսօր թիմի հետ կրկին մարզվելու է Ուգո Էկիտիկեն, և նրանց կմնա հետևել նրա ինքնազգացողությանը։ Նման իրավիճակ է նաև Ֆեդերիկո Կիեզայի դեպքում։
«Չելսի» – «Լիվերպուլ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 4-ին՝ Երևանի ժամանակով ժամը 20:30-ին