«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը համաձայնության է եկել ակումբի հետ նոր պայմանագիր ստորագրելու շուրջ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։
28-ամյա նիդերլանդցի ֆուտբոլիստը «Բլաուգրանայի» կազմում է հանդես գալիս 2019 թվականից։ 2025/26 մրցաշրջանում նա մասնակցել է 7 հանդիպման և աչքի է ընկել 1 գոլային փոխանցմամբ։