«Մանչեսթեր Սիթիի» պաշտպանական կիսապաշտպան և 2024 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր Ռոդրի Էռնանդեսը խոսել է երկրպագուների աջակցության մասին։
«Երկրպագուները իսկապես ուզում էին, որ ես վերադառնայի ֆուտբոլային խաղադաշտ։ Ես էլ իսկապես ուզում էի դա։ Ես շատ հպարտ եմ նրանց ցուցաբերած սիրով», – իսպանացի ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։
Կիսապաշտպանը երկար ժամանակ անցկացրել է հիվանդանոցում՝ խաչաձև կապանների վնասվածքի պատճառով։ Այս մրցաշրջանում իսպանացին մասնակցել է «Մանչեսթեր Սիթիի» վեց խաղի, բայց գոլ չի խփել։վ